<< ԱՊՐԵ՛ՆՔ, ՈՐ ԱՊՐԵՑՆԵ՛ՆՔ >>

13:07 - 31 Մայ, 2021

Վաղը  հունիսի մեկն է՝  երեխաների պաշտպանության միջազգային օրը :

Համայն աշխարհում  նշվող   այս տոնը  հանդիսանում է երեխաների կյանքի, առողջության, իրավունքների պաշտպանության խորհրդանիշը   :

Այդ   առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,   << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակում,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ   Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ   <<  Ապրենք, որ ապրեցնենք >> նշանաբանով մարզամշակութային միջոցառում է կազմակերպել։

Նախատեսված է ճոխ հանդիսություն, որը տեղի կունենա Երևանում՝  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սկիզբը ՝ ժամը 16 . 00 –ին:

Այլ նորություններ